
ՌԴ-ն Թուրքիային մեղադրել է Իդլիբի գոտում միջազգային իրավունքի խախտման մեջ

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, ինչպես նաեւ չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«…Մինչդեռ թուրքական կողմի գործողությունները, որը միջազգային իրավունքի խախտմամբ արագորեն Սիրիայի Իդլիբ է տեղափոխել մեքենայացված դիվիզիայի թվաքանակով հարվածային խմբավորում, որպեսզի «ամեն գնով հասնի Սոչիի համաձայնությունների կատարմանը»,- Արեւմուտքում ոչ ոք չի նկատում»,- ասել է Կոնաշենկովը: Թուրքիայի մեքենայացված դիվիզիան կարող է պարունակել մինչեւ 14 հազար զինծառայող, մինչեւ 250 տանկ եւ զրահատեխնիկայի 300 այլ միավոր: ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ խոսքով՝ Իդլիբում «տեղի է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների միակցում համաձայնագրով ծավալված թուրքական դիտակետերի հետ»: