Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը:
Հետազոտության համաձայն, 20-րդ դարասկզբին տղամարդիկ կանանցից երկու անգամ (ավելի ճիշտ 2,2 անգամ) ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում, կանանցից երեք անգամ ավելի հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում եւ, համապատասխանաբար, 3,6 անգամ ավելի հաճախ էին վաստակում ալկոհոլի հետ կապված լուրջ հիվանդություններ, օրինակ՝ լյարդի ցիռոզ:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավ ր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպի հարավարևմտյան մասում գտնվող շուկայի շրջանում:
Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության (EITI) անդամ երկրների ցուցակից:
Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…
Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նախընտրական շտաբի աշխատակիցներին գրել է այն մասին, որ Քլինթոնի «գլխի հետ մի բան այն չէ»։
Չնայած Միջերկրական ծովով Եվրոպա հայտնվել ցանկացող ներգաղթյալների թիվը կրճատվել է, 2016թ. սկզբից նման ճանապարհորդության հետևանքով ծովում խեղդվել է 3 740 մարդ։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի «Բաց ինովացիաներ» ֆորումի մասնակիցների հետ ստիպված է եղել հեռանալ սրահից, որտեղ անցկացվում է ֆորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ գիշերվա ժ․02.00-ի սահմաններում, հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լքելով Սիօտակ տունը 2017թ. հունվարի 20-ին, հնարավոր է, կսկսի աշխատել Սիլիկոնային հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրում է The New York Times-ը։
«Ռոսկոմնադզորը» մտադիր է Մոսկվայի քաղաքային դատարանից հասնել աշխատանքի որոնման LinkedIn սոցիալական ցանցի արգելափակմանը՝ նշելով, թե այն խախտում է Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին օրենքը։
Մեծ Բրիտանիան հաջորդ տարվա գարնանը Էստոնիայում կտեղակայի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և անօդաչու թռչող սարքեր։
Եվրամիության իշխանությունները 3 ամսով երկարաձգում են սահմանային հսկողության ռեժմինը Շենգենյան պայմանագրի գոտում՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Որոշումը կայացրել է Եվրոպական հանձնաժողովը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Հիլարի Քլինթոնի պլանները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, հայտնում է BBC-ն։
«Հատկապես նշվել էՄինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 18-րդ մասը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:
Հոկտեմբերի 24-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի զարգացման գործակալության եւ Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի միջեւ: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, հոկտեմբերի 16-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 318 հազար 816 մարդ: Միգրանտների ու փախստականների հիմնական հոսքն ընդունել են Հունաստանը (168 հազար 689 մարդ) եւ Իտալիան (145 հազար 128 մարդ):
Բաճկոնը ցուցադրում է տարբեր իմացական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը: Ընդգրկված խաղերը բաժանված են ըստ երեխայի տարիքային խմբերի և հիմնված են վաղ մանկության զարգացման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների վրա:
2016 թվականի հունվարին գրանցվել էր ամսական թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 300 միլիոն, ինչն ավելի քան կրկնակի պակաս է 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել էր 2014 թվականի օգոստոսին: Այդուհանդերձ, Twitter-ից առաջվա պես ակտիվորեն օգտվում է շուրջ 313 մլն մարդ ամբողջ աշխարհում։
Միլիոնավար տարեց ամերիկացիների համար սղաճը կարևոր է, քանի որ այն ազդում է պետական սոցիալական թոշակի ծրագրի վրա: Սղաճի աճման հետ մեկտեղ ավելանում են սոցիալական նպաստները: Այս տարի սոցիալական նպաստները գրանցել են համեստ աճ՝ միջինը ամսական մոտ 4 ԱՄՆ դոլար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:
«Սա նույնպես ամբիցիոզ նպատակ է։ Բայց եթե ընդունենք, որ 7 մլն հայերից կեսը սփյուռքահայ են, մեր նպատակը պետք է լինի՝ մյուս կեսին սփյուռքահայ դարձնելը, որովհետև սփյուռքահայ լինելն ավտոմատ կերպով ապահովում է վերադարձի առկայությունը»։
Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերի 26ի դրությամբ դոլարի սպասվող փոխարժեքը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող և չի ապրելու միայն արևմտյան գործընկերների մակրոֆինանսական օգնություններով: