Իսպանիայում վերստին սահմանափակումներ են մտցրել և փակել լողափերը կորոնավիրուսի պատճառով
Իսպանիայի իշխանությունները ժողովրդի կողմից սիրված տասնյակ լողափեր են փակել COVID-19-ի տարածման երկյուղների պատճառով: Այդ մասին հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները:
Մասնավորապես, Անդալուսիայում ավելի քան 50 լողափ է փակվել, դրանցից գրեթե 30-ը՝ Մալագայում: Դրանցից շատերը, ինչպես սպասվում է, աշխատանքը կվերսկսեն այս շաբաթ: Տեղի իշխանություններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ հանգստյան օրերին լողափերը լեփ-լեցուն դարձան, եւ մարդիկ այնտեղ չէին պահպանում սոցիալական հեռավորությունը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին Իսպանիայի հյուսիսարեւմտյան Գալիսիա տարածաշրջանում վերականգնել են վերջերս չեղարկված առանձին սահմանափակումները:
Այսպես, ափամերձ շրջաններից մեկի բնակիչներին արգելվել է մեկնել երկրի մյուս մասեր: Բացի այդ, այնտեղ սահմանվել է դիմակների պարտադիր կրում եւ արգելվել 10-ից ավելի թվաքանակով մարդկանց հանդիպումները: Անհրաժեշտ է, որ բարերն ու ռեստորանները 50 տոկոսով նվազեցնեն զբաղվածությունը: Հուլիսի 4-ին Կատալոնիայում նույնպես սահմանափակիչ միջոցառումներ են մտցվել:
Ավելի քան 200 հազար մարդ Սեգրիայի շրջանում ուղարկվել են կարանտինի, նրանց արգելվելէ ուրիշ քաղաքներ մեկնել: Նման միջոցառումները սահմանվում են երկրում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի աճի ֆոնին: Իսպանիայում համավարակի ժամանակ հայտնաբերել են վարակվելու շուրջ 300 հազար դեպք, ավելի քան 28 հազար մարդ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: