Բաժիններ՝

Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում

Հնդկաստանի ջանքերը Արեւելյան Լադաքում իրական վերահսկողության գծին (LAC) Չինաստանի հետ լարվածության ապաէսկազացիայի ուղղությամբ մինչ օրս արդյունք չեն տվել: Այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ «չնայած զորքերի փուլ առ փուլ հետշաշման շուրջը ձեռք բերված համաձայնություններին՝ դրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում»:

«Դա Արեւելյան Լադաքում իրադրությունը դարձնում է վտանգավոր եւ անկանխատեսելի,- նշել են աղբյուրները:-Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Լադաքում Հնդկաստանի եւ Չինաստանի բանակային խմբավորումները, հավանական է, իրենց նախկին տեղաբաշխումը պահպանեն մինչեւ ձմռան սկիզբը»:

Լադաքում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք տուժեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ: Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող զոհվեց, 76-ը վնասվածքներ ստացան:

Հնդկական կողմը նաեւ պնդում է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս