Բաժիններ՝

ԵՄ-ի տարածքում կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ալիքն է

Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:

Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Հռոմում առայժմ հանգստանալու պատճառ չեն տեսնում: Այնտեղ նույնպես պատրաստ են սահմանել քիչ թե շատ խստությամբ կրկնակի մեկուսացման կանոններ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 35 հազարի: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ընդգծում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, վարակի նկատմամբ հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս