
Իտալիայի իշխանությունները ցավակցություններ են հայտնել Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան եւ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ցավակցություններ են հայտնել կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է հուլիսի լույս 6-ի գիշերը 91 տարեկան հասակում:
«Էնիո Մորիկոնեի ընդմիշտ հեռանալով մենք մնացինք առանց կարկառուն եւ փայլուն արվեստագետի: Լինելով նրրաբաճաշակ, բայց դրա հետ մեկտեղ հանրահռչակ երաժիշտ՝ նա խորը հետք է թողել XX դարի վերջի երաժշտության պատմության մեջ: Ֆիլմերի համար իր հեղինակած երաժշտության շնորհիվ նա մեծ ավանդ է ներդրել աշխարհում Իտալիայի հեղինակության տարածման եւ ամրապանդման գործում: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել վարպետի ընտանիքին»,- ասված է հանրապետության նախագահի հայտարարության մեջ:
«Մենք միշտ անսահման երախտագիտությամբ կհիշենք վարպետ Էնիո Մորիկոնեի գեղարվեստական հանճարը»,- Twitter-ում գրել Է վարչապետ Կոնտեն: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին կյանքից Մորիկոնեի հեռանանլը համարել Է «տխրալի օր մշակույթի համար»:
«Մեզ լքում է իտալացի մեծ վարպետներից մեկը: Նրբաճակաությամբ եւ վարպետությամբ օժտված երաժիշտը (…) Նա գիտեր՝ ինչպես իր մեղեդիներով հուզեր ամբողջ աշխարհը»,- նշված է նրա հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: