Բաժիններ՝

Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից

Հնդկաստանը եւ Չինաստանը փոխադարձաբար դուրս են բրել զորքերը սահմանի վիճելի տարածքներից, բայց դա վերաբերել է, հավանաբար, Լադաքի Դաշնային Տարածքում սոսկ Գալվան գետի հովտին: Հուլիսի 6-ին այս տեղեկատվությունը տարածել է NDTV հեռուստաալիքը:

«Հնդկական եւ չինական զորքերի փոխադարձ դուրսբերումը կայացել է, բայց, ամենայն հավանականությամբ, սահմանափակվել է Գլվան գետի հովտով: Հնդկական եւ չինական զորքերի միջեւ բուֆերային գոտի է ստեղծված»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Զորքերի հեռացումը տեղի է ունեցել հունիսի 30-ին այն կոնսուլտացիների ընթացքում ձեռք բերված համաձանությանը համապատասխան, որոնք վարել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ զորազմի հրամանատար Խարինդեր Սինգհը եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի Հարավային Սինցզյանի ռազմական օկրուգի հրամանատար գեներալ Լյու Լինը:

Դա երրորդ նման հանդիպումն էր հունիսի 6-ից ի վեր: Լադաքում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք վիրավորվեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ:

Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող է զոհվե, 76-ը՝ վիրավորվել: Հնդկական կողմը նաեւ պնդում է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս