
Չինաստանում հանձնարարականներ են տվել այտուցային ժանտախտ հայտնաբերելուց հետո

Պեկինի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում այտուցային ժանտախտի դեպքի կապակցությամբ բնակիչներին հանձնարարել է գիշերելու չմնալ արոտավայրերում ու տափաստաներում, շատ չմոտենալ վայրի կենդանիներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այտուցային ժանտախտ է հաստատվել Բայան-Նուր քաղաքում:
«Երեկ Բայան-Նուր քաղաքում հաստատվել է այտուցային ժանտախտի դեպք: Քաղաքի բնակիչներին հիշեցնում ենք, որ արոտավայր ուղեւորությունների դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, պետք չէ շատ մոտենալ վայրի կենդանիներին կամ օգտագործել դրանց միսը, նաեւ չի հանձնարարվում գիշերել այնտեղ»,-հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պեկինի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փոխղեկավար Պան Սինխոն:
Այտուցային ժանտախտը համարվում է ժանտախտի՝ աշխարհում առավել շատ տարածված ձեւը եւ առաջանում է վարակված լվի խայթելու հետեւանքով: Ժանտախտի հարուցիչը՝ Yersinia pestis մանրէն, մարդու օրագանիզմ է թափանցում խայթելու վայրում եւ ավշային համակարգով շարժվում մինչեւ մոտակա ավշային հանգույց, որտեղ սկսում է բազմանալ: Ավշային հանգույցը բորբոքվում է, այտուցվում եւ ստեղծում է ցավի զգացողություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: