Բաժիններ՝

Հարավային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին

Հարավային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, չնայած Փհենյանի այն նախազգուշացմանը, որ ինքն ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում:

«Անփոփոխ է մնում (Հարավային Կորեայի) կառավարության՝ ամերիկա-հյուսիսկորեական երկխոսության շուտափույթ անցկացման համար ջանքեր ներդնելու դիրքորոշումը՝ ուղղված Կորեական թերակղզու միջուկազերծմանն ու հաստատուն խաղաղության հաստատմանը»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի ազգային միասնության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

Երկու օր առաջ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Փենյանից հաղորդել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտություն չի տեսնում, որն ամերիկացիների կողմից օգտագործվում է ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար: 2018 թվականից ի վեր բարձր մակարդակով երեք հանդիպում է տեղի է ունեցել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների՝ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ, սակայն ո՛չ միջուկազերծման, ո՛չ երկու երկրների միջեւ պատերազմի ձեւական վիճակի դադարեցման մեջ ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել:

Դա հանգեցրել է նաեւ Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ի համագործակցության եւ շփումների դադարեցման, որոնք պետք է զարգանային ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս