Բաժիններ՝

Իսրայելում հայտարարել են, որ Արևմտյան ափի բռնակցում առաջիկա օրերին չի լինի

Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի ինքնիշխանության տարածում մոտ օրերս պլանավորված չէ:

Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Գաբի Աշկենզին ռադիո «Կան»-ին տված հարցազրույցում:

«Դա չի մտնում այսօրվա կամ վաղվա օրակարգի մեջ»,-ասել է Աշկենազին՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: «Ես չգիտեմ (կլինի արդյոք ինքնիշխանություն), բայց կարող եմ ասել, որ ԱԳ նախարարությունը պատրաստում է դիվանագիտական գնահատականներ, իսկ պաշտպանության նախարարությունը ծանր ու թեթեւ է անում ռիսկերն անվտանգության բնագավառում: Դա լուրջ հետեւանքներ կունենա»,-հավելել է նախարարը:

Իսրայելի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ իսրայելական պլանները քննարկել է ավելի քան 30 արտաքին գործերի նախարարների հետ, հիմնականում՝ Եվրամիության երկրներից: Նախարարի խոսքով՝ նրանցից շատերը դեմ են արտահայտվում Իսրայելի կողմից Արեւմտյան ափի տարածքների բռնակցման գաղափարին: «Մենք դա ուշադրության կառնենք որոշումներ ընդունելիս»,-նշել է Աշկենազին:

Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել է, որ Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի ինքնիշխանության տարածումը տեղի կունենա հուլիսին, եւ այդ ժամկետը փոխելու մտադրություններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031