Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Քեր-դ՛ Ալեն լճի վրա երկու ինքնաթիռների բախվելու հետևանքով
Երկու ինքնաթիռ է բախվել ԱՄՆ-ի Այդահո նահանգի Քեր-դ՛ Ալեն լճի վրա. երկու մարդ է զոհվել եւ վեցը համարվում է անհետ կորած: Այդ մասին, հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հայտարարել է Քութենայի օկրուգի ոստիկանության լեյտենանտ Ռայան Հիգինսը, երկու ինքնաթիռների բախվելու մասին հաղորդագրությունն ստացվել է հուլիսի 5-ի ցերեկը:
Երկու զոհվածների մարմինները հասցրել են ջրից դուրս բերել նախքան ինքնաթիռների խորտակվելը:
Նա հիշեցրել է, որ մյուս վեց ուղեւորները մինչեւ այժմ համարվում են անհետ կորածներ, զոհերի թվում կան նաեւ երեխաներ: Քննիչները դեռ չեն պարզել բախվելու պատճառը, պարզաբանել է Հիգինսը: Նրա խոսքով՝ կործանված ինքնաթիռներին հաջողվել է հայտնաբերել հիդրոլոկատորի օգնությամբ՝ ավելի քան 38 մետր խորության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: