Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ռուսական գազը Հայաստանի համար թանկանալու է 30 տոկոսով:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը:
Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին. հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի մոտ 80 երկրների ղեկավարներ:
Հնդկաստանի IndiGo մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Գոա – Դելի երթուղով, հարկադրված է եղել շտապ վերադառնալ արտաթիռի կետ շարժիչի բռնկումից հետո:
ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն է տալիս դեմոկրատների կողմից նախաձեռնված հետաքննությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին վկայում են CBS News-ի անցկացրած հարցման տվյալները:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը սեպտեմբերի 30-ին հարգանքի տուրք է մատուցել չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին (1893 – 1976) եւ հեղափոխական ու ազգային ազատագրական պայքարի հերոսներին:
Հնդկաստանում վերջին չորս օրվա ընթացքում առնվազն 127 մարդ է զոհվել հյուսիսային նահանգներում մոլեգնող մուսոնային տեղատարափներից առաջացրած հեղեղումների ու սողանքների հետեւանքով:
Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ է գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին:
Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոս արդյունքով (41 պատգամավորական մանդատ):
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինպիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր ներկա չի լինելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին պաշտոնական արարողությանը։ Ժակ Շիրակի ընտանիքն ու հարազատները նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի Լը Պենը մասնակցի արարողությանը:
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հանրությանն է ներկայացրել Starship տիեզերանավի նախատիպը, որը կարող է մարդկանց և բեռներ տեղափոխել Լուսին կամ Մարս:
«Կարծում եմ՝ մենք բոլորս ականատես ենք, որ կարգավորման հեռանկարներ չկան ներկայումս, բանակցային գործընթացը տեղում դոփում է, բուն բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ՝ կա՞ն նման բանակցություններ, թե՞ ոչ»:
Հարցին՝ արդյո՞ք 2018թ. հայտնի քաղաքական իրադարձություններից հետո եղան բելգիահայեր, ովքեր ցանկացան վերադառնալ հայրենիք, նա պատասխանեց. «Ես չեմ ճանաչում նման հայերի, խոսվում է միշտ դրա մասին, բայց հենց այդ դեպքերից հետո հետ գնացողներ ես չեմ ճանաչում ու չեմ լսել»:
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուների հարցում որոշ սահմանափակումներ մտցնելու համար:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում:
«Ինչո՞ւ մեր հայրենակիցները պետք է զրկվեն իրենց տարածք գալուց։ Սա ի՞նչ որոշում է, սեփական ժողովրդի իրավունքնե՞րն են ոտնահարվում։ Սա նշանակում է, որ մենք լավ պետք է ուսումնասիրենք իրավիճակը, համախմբված մոտեցում ցուցաբերենք, նաև՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքի միջոցով, որպեսզի իրավիճակը շտկվի, քանի որ այն շատ անտրամաբանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ ընդունված որոշում է»:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանին տեղափոխող ինքնաթիռը, որը դուրս էր եկել Նյու Յորքից, տեխնիակական անսարքության պատճառով ստիպված է եղել հետ վերադառնալ:
Մոսկվայում հայտնաբերել են աշխարհի ամենատարեց մարդուն: Նա 119 տարեկան է: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Կենսաթոշակային ֆոնդի (PFR) մոսկովյան դեպարտամենտի տվյալներին:
Հաշվի առնելով բնակչության չափերը եւ բազմազգ կազմը, դրա հետ կապված երկրի կառավարման դժվարությունը, ուժեղ եւ միասնական ղեկավարությունն անհրաժեշտություն է Չինաստանի համար:
«Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի»:
ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 նորագույն F-35 կործանիչ վաճառելուն:
Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար:
Առնվազն յոթ մարդ է զոհվել Էգեյան ծովում հունական Ինուսես կղզու մոտ միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Զոհվածների թվում են մինչեւ վեց տարեկան հինգ երեխա:
Ֆրանսիայի բոլոր պետական հիմնարկություններում ու դպրոցներում սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի: