Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ 2020 թվականին երկրին տնտեսական անկում է սպասում
2020 թվականին տնտեսական անկումը Ֆրանսիայի համար կդառնա ամենասաստիկը տնտեսական վիճակագրութուն վարելու ամբողջ ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Սենատում: Նա շարադրել է նոր կառավարության ծրագիրը եւ տվել երկրի իրավիճակի գնահատումը:
«2020 թվականի վերաբերյալ մենք ներկայումս նախատեսում ենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազում 11 տոկոսով: Դա կլինի ամենասաստիկ տնտեսական անկումը բյուջետային եւ տնտեսական վիճակագրություն վարելու ժամանակից ի վեր»,- խոստովանել է վարչապետը:
Նա հատկապես նշել է, որ «այդ տնտեսական տվյալները նշանակում են, որ տեղի կունենան մարդկային ողբերգություններ, դաժան հարված կհասցվի երկրի մի ամբողջ շարք տարածքների»: «Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք եւ նախօրոք միջոցներ ձեռնարկենք իրավիճակի մեղմացման համար»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: