Չինական պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր մանրէահիմքերի դեմ. Global Times

Պատվաստանյութը, որի վրա աշխատում է Չինաստանի Sinopharm դեղագործական կորպորացիան, իմունային պատասխան է առաջացնում կորոնավիրուսի բոլոր հայտնի մանրէահիմքերի նկատամամբ: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է Global Times թերթը:

«Ապաակտիվացված պատվաստանյութը, որը մենք մշակել ենք, կարող է կիրառելի լինել կորոնավիրուսի՝ այս պահին հայտնաբերված բոլոր մանրէահիմքերի, այդ թվում այն մանրէահիմքի նկատմամբ, որը հայտնաբերվել է Պեկինի «Սինֆադի» շուկայում»,- մեջբերում է հրատարկությունը Sinopharm-ի նախագահ Յան Սյաոմինի խոսքը:

Այժմ Չինաստանի ընկերության թեկնածու պատվաստանյութն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Հունիսին Sinopharm-ը հայտնել էր հետազոտությունների երկրորդ փուլը հաղողությամբ ավարտելու մասին: Մշակողի տնօրինության տակ կա փորձարկվող բժշկական պատրաստուկի ավելի քան 4 միլիոն դոզա, ճշտում է հրատարակությունը: Յան Սյաոմինի խոսքով՝ աշխատանքային պատվաստանյութը պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս