ԱՄԷ-ն ու ՉԺՀ-ն աշխարհում առաջինն են ձեռնամուխ եղել COVIG-պատվաստանյութի թեստավորման եզրափակիչ
ԱՄԷ-ի ու Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին հաղորդել է «Ալ-Արաբիա» համարաբական հեռուստաալիքը: «Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը փորձարկումներ է անցկացնում Sinopharm CNBG-ի (չինական ընկերության) հետ համագործակցությամբ՝ Աբու -Դաբիի առողջապահության դեպարտամենտի եւ առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,-ասվում է G42-ի հայտարարության մեջ:
«Այդ գործընկերությունը կօգնի, որպեսզի ԱՄԷ-ի բնակիչները հնարավորություն ունենան շտապ կարգով օգտագործելու պատվաստանյութը՝ նկատի առնելով դրա արտադրությունը Աբու Դաբիում»,-նշվում է հայտարարության մեջ: Հունիսին հայտնի դարձել, որ CNBG-ն պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու է ԱՄԷ-ում:
Արեւմտյան ԶԼՄ-ներն այն ժամանակ նշել էին, որ փորձարկումների երրորդ փուլի համար կպահանջվեն հազարավոր մասնակիցներ, իսկ հետազոտությունը պետք է անցկացվի այն երկրում, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է, այսինքն՝ բնական միջավայրում: CNBG-ում ավելի ուշ հայտարարել են, որ իր կողմից կորոնավիրուսի դեմ մշակված միանգամից երկու պատվաստանյութերը հաջող արդյունքներ են գրանցում: ԶԼՄ-ները նշել են, որ Չինաստանը, որտեղ հավանություն է տրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութրի միանգամից ութ նախատիպերի մշակմանը, դեռեւս աշխարհում այդ ոլորտի առաջատարն է, հաղորդել է Ինտերֆաքս»-ը: