Բաժիններ՝

Բոլթոնը չի բացառել Թրամփի և Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահական ընտրություններից առաջ «հոկտեմբերյան անակնկալ» կարող է դառնալ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը:

«Կարծում եմ, որ այսպես կոչված «հոկտեմբերյան անակնկալները» շատ հնարավոր են: Առկա է Կիմ Չեն Ընի հետ չորրորդ հանդիպման հնարավորությունը: Չեմ կարծում, որ ինչ-որ դրամատիկ բան տեղի կունենա Չինաստանի առումով: Քանի որ չեմ կարծում, թե նախքան նախագահական ընտրությունները կստորագրվի արտաքին առեւտրի շուրջ կարեւոր համաձայնագիրը: Մինչեւ նախագահական ընտրությունները դեռ չորս ամիս կա եւ դեռ շատ բան կարող է տեղի ունենալ»,-ասել է Բոլթոնը «Նիկկեյ» ճապոնական թերթին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս