ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար:
«Միանգամայն օրինաչափ է: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգության շահերից: Եվ նա հենց այդպես է վարվել»:
«Մենք բոլորս ապշած ենք: Չգիտենք, թե ինչպես են (Ուկրաինայում) վերաբերվում հաշմանդամներին, բայց իմ կարծիքով՝ մենք այդպես չէինք վարվի: Վստահ չենք, որն է պատճառը և արդյոք նույն կերպ կվարվեին, եթե մասնակիցը հաշմանդամ չլիներ»,- հայտարարել է Ռուսաստանի համշանդամների միության համանախագահ Նադեժդա Լոբանովան:
Ուսումնասիրողները պարզել են, որ օբյեկտների ընդհանուր թիվը, որոնք հայտնվել են կղզու վրա, հասնում է մոտավորապես 37,7 միլիոնի: Աղբի ընդհանուր զանգվածը, մասնագետների գնահատումներով, կազմում է 17,6 տոննա:
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան համաձայնել է հաստատել է Իվան Պիլնիի թեկնածությունը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում:
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի վերաքննիչ դատարաններից մեկը քննարկում է մահմեդական 6 երկրներից ճամփորդությունները կրճատելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը։ Դատարանի երեք դատավորներն արդեն լսել են բանավոր փաստարկներ։
Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի 16 կենտրոնական շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը:
Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը, որն աշխատելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ստրասբուրգում ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը։
Լեհաստանում երկու մարդ է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի:
Մերկացումներ կատարող WikiLeaks ռեսուրսի իրազեկիչ զինծառայող Չելսի Մենինգն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդել է BBC News-ը:
Երկու թուրք գեներալ մայիսի 16-ին ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը:
Այս թեմայով ուսումնասիրության արդյունքները մայիսի 16-ին հրապարակվել են ֆիրմայի պաշտոնական կայքում։
Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:
«Իսկ ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ պայմանագիրը. պատերազմ կլիներ։ Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջանում՝ եթե կա պայմանագիր, ապա այս զոհերն ինչո՞ւ ենք ունենում, և ի՞նչ է անում միջազգային հանրությունը»։
Նազարբաեւը նշել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը թույլ կտա ձեւավորել նոր աշխարհատնտեսական պարադիգմա, որի հաջող իրականացումն օգուտ կբերի 4,4 մլրդ միագումար բնակչությամբ երկրների:
Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին:
Ամերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն է հրապարակել, ստիպում է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է ուկրաինական «Գորդոն» ինտերնետհրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն։
Վենեսուելայի կառավարությունը եւս 60 օրով (մայիսի 13-ից) երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի էկոնոմիկայում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել է ներխուժել Սպիտակ տուն:
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: