Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։
Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հայտնել է, որ ԱՄՆը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքն արդեն տեղափոխել է Սիրիա, սակայն այն դեռ չի փոխանցել քրդերին:
Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման ասՍադադիի հետ:
«Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները»:
Շվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանավտությունը
«Ես կարծում եմ, որ նա շատ բան կարող է անել կազմակերպության համար: Ընդհանրապես Հայաստանն այդ կազմակերպության շատ ակտիվ անդամ է, մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք պաշտպանում են նաև մյուս անդամ երկրները, իսկ Յուրի Գրիգորիչը, իհարկե, կլինի լոկոմոտիվը»,- եզրափակեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնին հրավիրել է Բեռլին այցելել մայիսի 15-ին:
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված:
20-ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով:
Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին:
Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին:
Պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում է BBC-ին:
Ուկրաինայի իշխանությունները՝ սահմանապահ ծառայությունները և Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրել են «Եվրատեսիլ 2017-ում» Բուլղարիայի մասնակից Քրիստիան Կոստովի՝ Ղրիմ կատարած այցելության մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չէ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է քվեարկության դնելու Վալսը:
VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր օդում բռնկվել կամ պայթել Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով:
Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կմոտեցնի խաղաղության հաստատումը Սիրիայում եւ Ուկրաինայում:
Ամերիկյան The Slow Mo Guys բլոգերական միավորման անդամ Դանիել Գրաչին նետվել է ցատկացանցի վրա, որտեղ հազար լարված մկնաթակարդներ էին դրել:
Անգլիայի հյուսիսի Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկում է համակարգչային ծրագիր, որն արհեստական ինտելեկտի ալգորիթմի միջոցով պետք է ոստիկաններին օգնի որոշելու, թե ում է անհրաժեշտ կալանքի տակ վերցնել, իսկ ում՝ ազատ արձակել:
Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը համոզված է, որ տարածաշրջանում ստեղծված ներկա իրավիճակում կողմերի վարած ռազմավարությունն իրականում հասկանալի է.