ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

Հայաստանի Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։

Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031