Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը:
Առնվազն չորս մարդ է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով:
Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է 68 տոկոսով:
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չէ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում:
Գլոբալացման դարաշրջանին, որն սկսվել է 1980 թվականից, փոխարինելու կգա «անկարգության դարաշրջանը»:
Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել է պատասխանել գործընկերների հարցերին, որոնք կասկածում են ռուսաստանցի գիտնականների եզրակացություններին:
Հայաստանում ինտենսիվորեն շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները։ Նրանց պահանջը մեկն է՝ Ռուսաստանի հետ սահմանի բացում։ Ինչպես ՀՀ կառավարությունն է պնդում, Հայաստանն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել, սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից, այս դեպքում՝ Ռուսաստանը:
Թուրքիան այլեւս գործընկեր չէԱրեւելյան Միջերկրականում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական եւ հստակ»։
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին:
Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում:
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արեւելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծ+աղուտից:
Diario el Mundo հրատարակությունը հաղորդել է Մեքսիկայի Վերակրուսի նահանգում իր աշխատակցի սպանության մասին. սա տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողի սպանության չորրորդ դեպքն է, որը կապված է լրագրողական աշխատանքի հետ։
Չինաստանը եւ Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արեւելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ, ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է:
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սեպտեմբերի 9-ին տեսախորհրդաժողովի ընթացքում Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների՝ իր պաշտոնակիցների հետ քննարկել ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ինդոնեզիայի մի քանի նահանգներում իշխանությունները եւ կամավորները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում դիմակի ռեժիմը խախտողների նկատմամբ պատժի «ինովացիոն» մեթոդներ են կիրառում՝ նրանց տեղավորելով դիակառքի եւ բուտաֆորիական դագաղների մեջ:
Ռուսաստանի տնտեսությունը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեջ է հայտնվել լավագույն ձեւով, քան մյուսները, եւ նրա հետագա հեռանկարները կարող են այնքան էլ տխուր չլինել, ինչպես սպասվում էր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն աճել է հունիսից ի վեր մինչեւ առավելագույն ցուցանիշ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոն անցյալ շաբաթ Թուրքիայի արդարադատության նախարարի հրավերով այցելեց Թուրքիա: Սպանոն հանդիպեց նաև նախագահ Էրդողանի հետ և դասախոսություն կարդաց Թուրքիայի արդարադատության ակադեմիայում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին՝ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար։
«Նոր առաջարկներ, նոր մոտեցումներ են պետք»,- այս մասին օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշելով, որ բանակցությունների սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա:
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությանը կից ընթացիկ տարա երկրորդ կեսից սկսել է աշխատել Արբանյակային տեղեկատվության վերլուծության կենտրոնը:
Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները պետք է արվեն երեք շաբաթվա ժամանակաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ:
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում է հանրապետությունում դրա տարածման տեմպերի զգալի արագացման մասին:
Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ:
2020 թվականին «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկական մրցանակի դափնեկիրներ են դարձել Կառլո Ռուբիան Իտալիայից «Ավանդական էներգտիկա» անվանակարգում, Փեյդուն Յանն ԱՄՆ-ից «Ոչ ավանդական էներգտիկա» անվանակարգում եւ Նիկոլաոս Խատցիարգիրուն Հունաստանից «էներգիայի կիրառման նոր եղանակներ» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։