ԱՄՆ-ի ծովուժի Rafael Peralta էսկադրային ականակիրը ժամանել է Ճապոնիա մշտական բազավորման
Arleigh Burke տիպի Rafael Peralta (USS Rafael Peralta, DDG-115) էսկադրային ականակիրը փետրվարի 4-ին մշտական բազավորման է ժամանել Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի Յոկոսուկա նավահանգիստ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարությունը։
«Rafael Peralta էսկադրային ականակրի ներկայությունն ամրապնդում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւգործընկերների ազգային անվտանգությունը, բարելավում է ռազմավարական շահերի պաշտպանության հնարավորությունները»,- ասված է Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ընդգծված է, որ Rafael Peralta-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նորագույն եւ ամենակատարելագործված նավերից մեկն է:
«Այդ նավերը ցուցադրում են տարածաշրջանային անվանգության ապահովման եւ Հնդկա-խաղօվկիանոսյան տարածաշրջանում օրենքի գերակայության իրականացման գործում մեր դաշնակիցների եւ գործընկերների աջակցման՝ մեր հանձնառությունը»,- նաեւ նշված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Յոկոսուկայում բազավորված՝ յոթերորդ նավատորմի պատասխանավտության գոտու մեջ է մտնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսի արեւելյան մասը: Այնտեղ է բազավորված նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan (USS Ronald Reagan, CVN-76) ատոմային ավիակիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: