Բաժիններ՝

ԿԱՀ-ի զորքերն ապաստամբներից հետ են գրավել ռազմավարական տեսակետից կարևոր Բոսեմբելե քաղաքը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) կառավարական ուժերն իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել ռազմավական տեսակետից կարեւոր Բոսեմբելե քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Բանգիից 150 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ֆիրմին Նգրեբադան։

«Մեր զինված ուժերը դաշնակիցների օգնությամբ գրավեցին Բոսեմբելե քաղաքը»,- փետրվարի 4-ին նրա խոսքն է մեջբերում Ndeke Luka ռադոկայանը: Վարչապետը նաեւ ընդգծել է, որ ԿԱՀ-ի զորքերն «ինչպես երբեք լի են վճռականությամբ»:

Բոսեմբելեում էր գտնվում անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին ստեղծված ապստամբական հակակառավարական «Հանուն փոփոխությունների հայրենասերների կոալիցիայի» ռազմակայանը: Քաղաքի շրջանում ծավալվել էին ապստամբների առավել մարտունակ զորամասերը: Բոսամբելեն գտնվում է կարեւոր ավտոմայրուղու վրա, որը Բանգին կապում է Կամերունի եւ Ատլանտյան օվկիանոսում խորջրյա նավահանգիստների հետ: Այդ մայրուղով է գնում մայրաքաղաքի հիմնական մատակարարումը ներմուծվող ապրանքներով: ԿԱՀ-ում հունվարի 21-ից արտակարգ դրություն է գործում: Այն 15 օր ժամեկտով սահմանել է երկրի նախագահ Ֆոսթեն Արքանժ Թուադերան՝ ապստամբների գործողությունների պատճառով ներքին իրադրության սրման կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս