Մար ա Լագոյում Թրամփի գոլֆ-ակումբը շուտով կզրկվի ուղղաթիռային հրապարակից
Մար ա Լագոյում (Ֆլորիդայի նահանգ) Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբում նրա նախագահ եղած ժամանակ կառուցված ուղղաթիռային թռիչքա-վայրէջքային հրապարակը շուտով կվերացվի: Համապատասխան աշխատանքների կատարման թույլտվությունն ստացվել է այս շաբաթ, փետրվարի 3-ին հաղորդել է The Hill թերթը։Առայժմ հայտնի չէ, թե որքան երկար տեւեն դրանք, բայց արդեն որոշված է դրանց արժեքը՝ 15 հազար դոլար:
Հրատարակությունը նշել է, որ ուղղաթիռային հրապարակի վերացումը Թրամփի հետապնդման որեւիցե դրսեւորում չէ պետության ղեկավարի պաշտոնում նրա «հակասական գործողությունների» համար նրա նախագահության վերջին օրերին, այլ ակումբի անդամների ցանկությունը: Տեղի վարչակազմի ներկայացուցիչ Քերք Բլոուինի խոսքով՝ հրապարակն սկզբնապես դիտվել է որպես ժամանակավոր կառույց Թրամփի Սպիտակ տանը լինելու ժամանակամիջոցում:
Տեղական իշխանություններն սկզբնապես հանդես են եկել ուղղաթիռային հրապարակների կառուցման դեմ շրջակայքում թանկ անշարժ գույքի սեփականատերերից ում համար որ լինի, բայց Թրամփի՝ որպես նախագահի համար բացառություն է արվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ավտոմոբիլային այցերն իր կալվածք ավտոմոբիլների կուտակումներ կառաջացնեին:
Հրապարակի կառուցման թույլտվությունը՝ 2017 թվականի փետրվարին, տրամադրվել է սոսկ այն պայմանով, որ այն օգտագործվի բացառապես ծառայական նպատակներով: Հունվարի 20-ին ավարտվեց Թրամփի նախագահական լիազորությունների ժամկետը, որին ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ջո Բայդենը, որը հաղթեց 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: