Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում. ԵՏՀ ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Belta»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը՝ փետրվարի 4-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան։ Նման ծրագրեր չկան նաեւ մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով։ Այդ թեման չի քննարկվում», – ասել է Ժակսիլիկովը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728