Բաժիններ՝

ԱԽՏՀ-ի տարածությունում 2020 թականի արդյունքներով ՀՆԱ-ի ծավալը կարող է 2 տոկոսով կրճատվել

Ասիա-խաղաղօվկիանսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների համախառն նեքին արդյունիքի (ՀՆԱ) ընդանուր ծավալն անցյալ տարվա արդյունքներով կարող է 2 տոկոսով կրճատվել, ինչը համարժեք է 1,5 տրիլիոն դոլարի չափով վնասների: Այդ մասին ասված է ԱԽՏՀ-ի քաղաքական աջակցման կենտրոնի՝ փետրվարի 4-ին հրապարակված ճշգրտված զեկույցում:

«Երկրների եւ տարածքների կառավարությունները վերցրել են COVID-19-ի համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարման ուղեգիծ, դրա համար ձեռնարկվում են որոշակի խթանող միջոցներ, այդ թվում ձեռնարկությունների, ֆիզիկական անձանց օժանդակում եւ այլ միջոցներ,- մեկնաբանել է կենտրոնի ղեկավար Դենիս Հյուն:

Այս առանչությամբ, նրա խոսքով՝ «ճշգրտվել է տնտեսական զարգացման կանխատեսումը, որը կատարվել էր անցյալ տարվա նոյեմբերին»:

Այսպես, «ԱԽՏՀ-ի տնտեսությունների կրճատումն սպասվում է 2 տոկոսի, այլ ոչ թե 2,5 տոկոսի մակարդակում, վնասները կկազմեն 1,5 տրիլիոն դոլար, ավելի վաղ ասվում էր 1,8 տրիլիոն դոլարի մասին», ճշտել է նա: Բացի դրանից, կենտրոնի գնահատումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով տնտեսական աճը կարող է հասնել 5,7 տոկոսի, եկող տարվանը՝ 4,1 տոկոսի: ԱԽՏՀ-ի կազմի մեջ է մտնում 19 երկիր: Դրանց թվում 12 հիմնադիր պետություններ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան:

Բացի դրանից, կազմի մեջ են մտնում ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Սյանգանը (Հոնկոնգ) եւ Տայվանը: Հաշվի առնելով միավորման կազմի յուրահատկությունները, որը ներառում է ոչ մայն պետություններ, այլեւ տարածքներ, ԱԽՏՀ-ի մասնակիցներին ընդունված է նշել «տնտեսություններ» տերմինով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս