Բաժիններ՝

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի․ թիմին է միացել նիդեռլանդցի աջ եզրային հարձակվող Իման Գրիֆիթը։

Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում խաղացել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի երիտասարդական թիմում և «Ֆորտունա Սիտարդ»-ում։ 2023/24 թթ․ մրցաշրջանում Գրիֆիթը «Ֆորտունա Սիտարդ»-ի կազմում Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոնում մասնակցել է 12 խաղի ու կատարել գոլային մեկ փոխանցում։

Իման Գրիֆիթի նախորդ թիմը Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Կերկրադե քաղաքի «Ռոդա»-ն էր, որտեղ նա հանդես է եկել 2024 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031