Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետը հայտարարել է երկրի նախարարների կաբինետում վերաբաշխումների մասին

Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբնետի կազմում վերաբաշխումների մասին: Ավելի վաղ ֆինանսական շուկաների եւ սպառողների իրավունքների նախարարի պաշտոնն զբաղեցրած Պեր Բոլունդը կդառնա փոխվարչապետ եւ շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի հարցերով նախարար։

Շրջակա միջավայրի պահանության կուսակցության (ՇՄՊԿ) նոր խոսնակ Մերտա Ստենեւին նշանակվել է գենդերային հավասարության, խտրականության եւ սեգրեգացիայի դեմ պայքարի նախարար:

Պետական քարտուղար Պեր Ուլսոն Ֆրիդը կընդունի միջազգային համագործակցության նախարարի, իսկ գենդարային հավասարության, խտրականության եւ սեգրեգացիայի դեմ պայքարի ներկայիս նախարար Օսա Լինդհագենը կդառնա ֆինանսական շուկաների եւ սպառողների իրավունքների հարցերով նոր նախարար:

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրած Իսաբելլա Լյովինը, որը նաեւ Շրջակա միջավայրի պահպանության կուսակցության երկու նախագահներից մեկն էր, քաղաքականությունից հեռանալու՝ իր որոշման մասին հայտարարել է անցյալ տարվա օգոստոսի վերջին: Նա պարզաբանել է, որ կցանկանար ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին եւ գրքեր գրելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս