Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է երկրորդ նախկին վարչապետը
Ղրղզստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Կուբանիչբեկ Ժումալիևը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Քննության տվյալներով ՝ Ժումալիևը, լինելով պատգամավոր եւ միաժամանակ Ղրղզստանում միջազգային բժշկական համալսարանի փաստացի սեփականատեր, ճնշում գործադրելով եւ օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը, ապօրինաբար ստացել է կրթական գործունեություն վարելու իրավունքի արտոնագիր:
Բացի այդ, հաստատվել են Ժումալիեւի, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի հարստացման, հանցավոր եկամուտների օրինականացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու փաստերը:
Ժումալիեւը 1996-1998 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի վարչապետի պաշտոնը: 2015 թվականից նա հանդիսանում է Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր:
Մինչ այդ, հունվարի 28-ին ձերբակալվել էր Ղրղզստանի մեկ այլ նախկին վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը, նրան կասկածում են կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման մեջ: