Փոմպեոն Բայդենին քննադատել է արտաքին քաղաքականության շուրջը ելույթի համար
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Փետրվարի 4-ին Fox News հեռուստաալիքի եթերում այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը։ ԱՄՆ-ի նոր նախագահը նույն օրն ավելի վաղ հավաստիացրել է , որ «Ամերիկան վերադարձավ»: «Դիվանագիտությունը վերադարձավ մեր արտաքին քաղաքականության կենտրոն»,- պարզաբանել է նա: Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերջ կդնի մեկուսացվածության քաղաքականությանը, որը վարել է ԱՄՆ-ի նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը, կուժեղացնի հակազդեցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադյալ թշնամական քայլերին:
«Նա նկատի ունի՞ արդյոք, որ Ամերիկան վերադարձել է այն ժամանակը, երբ «Իսլամական պետության» (ԻՊ ահաբեկչական խմբավորում) վերահսկողության տակ էր խալիֆաթը, որը տարածքով հավասար էր Մեծ Բրիտանիային: Ես հուսով եմ, որ ոչ: Նախագահ Թրամփը եւ մեր անձնախումբը լուծել է այդ հարցը»,- նշել է Փոմպեոն: «Երբ նա ասում է «Ամերիկան վերադարձավ», դա նշանակու՞մ է արդյոք, որ նա վերադարձավ այն բանին, որ Չինաստանը կրկին մեզ բանի տեղ չի դնի, միլիոնավոր աշխատատեղեր կոչնչացնի Կանզասում կամ Հարավային Կարոլինայում: Հուսով եմ, որ վերադարձ ասելով դա նկատի չունի»,- հավելել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը:
«Երբ նա խոսում է դաշնակիցների մասին, նշանակու՞մ է արդյոք դա վերադարձ դեպի այն բանը, որ անտեսենք դաշակիցերին եւ բարեկամներին, ինչպսին Իսրայելն է, եւ Իրանում ահաբեկչների հետ վարվենք, ինչպես բարեկամների հետ՝ 150 միլիոն կանխիկ դոլար տրամադրելով նրանց: Ես համոզված չեմ, որ ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ արտաքին քաղաքականության եւս ութ տարի, որը Բարաք Օբամայի օրոք էր,- կարծում է Փոմպեոն:- Ես հուսով եմ՝ նրանք կընտրեն արտաքին քաղաքական ուղեգիծ, որն ավի շատ նման կլինի մեր ուղեգծին, երբ Ամերիկան առաջին տեղում էր»: Նախկին պետքարտուղարը նաեւ շարադրել է այն վարկածը, որի համաձայն Թրափի վարչակազմը խոչընդոտել է ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանին վերագրվող փորձերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: