Բաժիններ՝

Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում հրթիռային հարվածների մասին հաղորդումները

Իսրայելի պաշպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդումները:

«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- փետրվարի 4-ին հեռախոսով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը պատասխանել է բանակի մամուի ծառայության ներկայացուցիչը։

SANA գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները փետրարի 3-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը ռազմական օբեկտների վրա Դամասկոսի հարավային շրջակայքում եւ Էլ Քունեյթրայի նահանգում: Գործակալության տվյալներով՝ հարվածների հետեւանքով հասցվել է նյութակա վնաս, զոհեր չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728