ԱՀԿ-ում աղետալի են համարել համավարակի հետևանքներն ուռուցքաբանական օգնության համար

COVID-19-ի համավարակի հետեւանքներն ուռուցքաբանական օգնություն ցուցաբերելու համար եղան աղետալի: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը նա արել է փետրվարի 4-ին՝ Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը։

«Համավարակի հետեւանքները տարածաշրջանում ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ կապված իրադրության համար չի կարելի անվանել այլ կերպ, քան աղետալի,- նշել է նա:- ԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի տարբեր փուլերում ոչ վարակիչ հիվանդությունների կապակցությամբ ծառայությունների տրամադրման հարցում ընդհատումներ են նշվել աշխարհի 163 երկրներից 122-ում, եւ Եվրոպայի տարածաշրջանի երկրների մեկ երրորդում այդ ընդհատումները լիովին կամ մասնակիորեն վերաբերել են ուռուցքաբանական օգնության ցուցաբերմանը»: Թվերը բացատրելու կարիք չունեն, ընդգծել է Կրյուգեն. 2020 թվականին քաղցկեղ է ախտորոշվել Եվրոպայի 4,8 միլիոն բնակիչների մոտ:

Դա օրական 13 հազար մարդ է, 546 մարդ մեկ ժամում, ինը մարդ մեկ րոպեում: Ուղեւորությունների սահմանափակումը եւ առողջապահության համակարգերի ծանրաբեռնվածությունը, որոնք հանգեցրել են ուռուցքաբանական օգնության ցուցաբերման ընդհատումների ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաեւ ախտորոշման եւ բուժման զգալի ուշացումների, ինչն ուղղակիորեն ազդում է հարյուր հազարավոր հիվանդների բուժման եւ ողջ մնալու շանսերի վրա: Որոշ երկրների հանդեպ ծառացել է քաղցկեղի բուժման համար պատրաստուկների դեֆիցիտը, տնտեսական ճգնաժամը սաստկացրել է նաեւ նախկիում գոյություն ունեցած անհավասարությունները, պարզաբանել է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը: Այդ առաչությամբ փետրվարի 4-ին ԱՀԿ-ն գործի է դնում Քաղցկեղի դեմ պայքարի համաեվրոպական նախաձեռնությունը, որը կոչված է միավորելու ջանքերն ուռուցքաբանական հիվանդությունների կախարգելման եւ դրանց դեմ պայքի միջոցների արդյունավետության բարձրացման համար եւ քաղաքականություն ձեւեվորող անձանց ընձեռելու հնարավորություն ընդունելու ճիշտ որոշումներ քաղցկեղի արդյունվետ հակազդման համար:

Նախաձեռնությունը նախատեսում է հինգ տարր. կանխարգելում, վաղ հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում ստանալու համընդհանուր հնարավորություն, պալիատիվ օգնություն եւ առանձնահատուկ ուշադրություն տվյալների նկատմամբ: «Այսօր մենք կարող ենք մեր առջեւ նշել նոր ուղի, օգուտով կիրառել համավարակի փորձը եւ ակտիվացնել քաղցկեղի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի միջոցները: Մենք չենք կարող վերացնել քացկեղը, բայց կարող ենք անել այնպես, որ այն դադարի հանգեցնել մահաբեր վախճանի»,- ամփոփել է Կրյուգեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս