Հունաստանում պայթյունի հետևանքով չորսհարկանի հյուրանոց է ավերվել
Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է երկրի հրշեջ ծառայութունը։
«Հյուրանոցը գտնվում էր Կաստորիա-Կոզանի խճուղու չորրորդ կիլոմետր վրա: Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1-ն անց 30-ին, շենքն ամբողջությամբ ավերվել է: Ապակու կտորները, բեկորները, մետաղե կոնստրուկցիաները ցրիվ էին եկել 80 մետրի վրա: Ընդ որում՝ ոչ ոք չի տուժել, քանի որ հյուրանոցը 2020 թվականից չէր աշխատում, շենքում ոչ ոք չի եղել:
«80-տեղանոց «Տսամիս» հյուրանոցը համարվում է Կաստորիայի խորհրդանշական տուրիստական համալիրը: Այն գտնվում է լճի ափին եւ այնտեղից լավ տեսարան է բացվում քաղաքի վրա»,-գրում է գործակալությունը: Երեքաստղանի հյուրանոցի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նրանում եղելէ 75 համար եւ այն ամբողջովին վերանորոգվել էր 2010 թվականին: Նաեւ զբոսաշրջիկներին առաջարկվել է տեղավորվել հինգ շքեղ հարկաբաժիններում: Պայթյունի պատճառը պարզում են հրշեջ ծառայությունը եւ ոստիկանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: