Իսպանայում նախորդ ամիս շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ
Իսպանիայում անցած ամիս գրանցվել է շոգ եղանակով պայմանավորված 1,029 մահվան դեպք։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին են վկայում հուլիսի 1-ին հրապարակված պաշտոնական տվյալները։
Առողջապահության նախարարության մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ այս հունիսին շոգի հետևանքով արձանագրված մահերի թիվն ամենաբարձրն է եղել 2015 թվականից ի վեր՝ նույն ամսվա համեմատ։
Օդերևութաբանական ծառայությունը՝ AEMET-ը, հայտնել է, որ անցած ամիս օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3.2°C-ով՝ դարձնելով այն երկրորդ ամենաշոգ հունիսը գրանցումների պատմության մեջ՝ 2025 թվականի հունիսից հետո։
Հունիսի 1-ից 30-ը երկրի տարբեր կայաններում գրանցվել է 165 առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ (145 ամսական և 20 պատմական)։

