Արտասահմանում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայության քննարկումը կկատարվի դաշնակիցների հետ կոնսուլտացիաների միջոցով
Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո Բայդենի) կարգադրությամբ (պաշտպանության) նախարարությունը կկատարի ուժերի գլոբալ տեղաբաշխման քննարկում»,- ասված է Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը ճշտել է, որ քննարկումը կներառի «ռազմական ներկայության, միջոցների, ռազմավարության եւ գործողությունների» հարցերը:
«Մենք կխորհրդակցնեք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ այդ քննարկումը կատարելիս: Ինչպես ես ասացի (Պենտագոնի ղեկավարի) պաշտոնում իմ առաջին օրը, ոչ ոք չի կարող այս գործում հաջողության հասնել միայնակ»,- հավելել է Օսթինը: Քննարկման արդյունքներով նա պետության ղեկավարին կներկայացնի հանձնարարականներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես «ավելի լավ բաշխել զինված ուժերը՝ ելնելով» երկրի «ազգային շահերից»:
Ավելի վաղ Բայդենը, ճառով հանդես գալով Պետդեպարտամենտում, հայտարարել է արտասահմանում ամերիկյան զորքերի տեղաբաշխման գլոբալ վերանայման մասին: Պետության ղեկավարը նշել է, որ նշված քննարկման անցկացման ժամանակ Վաշինգտոնի վարչակազմը «դադարեցնում է զորքերի դուրսբերումը Գերմանիայից»: ԳԴՀ-ից ամերիկացի զինծառայողների զգալի մասի վերատեղաբաշխման որոշումն ընդունվել է Վաշինգետոնի նախորդ վարչակազմի կողմից անցյալ տարվա ամռանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: