Բաժիններ՝

Բայդենը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնի համար առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բեռնսի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրենի պաշտոնում Սենատի հաստատմանն է առաջադրել Ուիլյամ Բեռնսի թեկնածությունը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։

Նախագահ Բարաք Օբամայի օրոք Բեռնսը գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը իրանական միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցություններում, 2005-2008 թվականներին եղել է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանը:

Բեռնսին հետախուզական գերատեսչության ղեկավար նշանակելու մտադրության մասին Բայդենը հայտարարել էր դեռ հունվարի 11-ին:

Նա հայտարարել է, որ Բեռնսը «կիսում է իմ խորը համոզմունքն այն հարցում, որ հետախուզությունը պետք է լինի ապաքաղաքական, եւ որ հետախուզության նվիրյալ պրոֆեսիոնալները, որոնք ծառայում են մեր երկրին, արժանի են մեր երախտագիտությանն ու հարգանքին»: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Բեռնսն առաջին մասնագիտությամբ դիվանագետը կդառնա ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս