Փաշինյանի աշխատակազմի նոր առաջարկը՝ ԱԺ արտահերթ նիստից առաջ, որ առաջին նստաշրջանը «հարթ» անցնի

Կառավարությունը նոր առաջարկ է արել ԱԺ-ին՝ հուլիսի 2-ի արտահերթ նստաշրջանում ներառելով նախագիծ, որն, ըստ հիմնավորման, ապահովելու է ԱԺ առաջին նստաշրջանի արդյունավետ ու շարունակական աշխատանքը։ Առաջարկն արվել է վարչապետի աշխատակազմի կողմից․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 925-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցը ներառված էր գրավոր քվեարկության հարցերի թվում։

«Նախագծի նպատակն է ապահովել Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակական և արդյունավետ աշխատանքը՝ բացառելով այն դեպքերը, երբ առանձին պաշտոններում թեկնածու չառաջադրելու հետևանքով անհիմն ձգձգվում է առաջին նստաշրջանի ընթացքը:

Հաշվի առնելով, որ նախագծի բովանդակությունից պարզ է, որ օրենքը պետք է ընդունվի մինչև հաջորդ գումարման սկիզբը, առաջարկվել է նախագիծը ներառել առաջիկա՝ հուլիսի 2-ից գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Օրակարգում ներառված նախագիծը  առաջարկում ենք քննարկել երկու ընթերցմամբ՝ 24-ժամանոց ընթացակարգով»,- ասվում է հիմնավորման մեջ։

Կարդացեք նաև

Ավելի վաղ 168amտեղեկացրել էր, որ Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան։ Ի դեպ, այս մասին դարձյալ տեղեկացել էինք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։

Կառավարության որոշման նախագծով՝ Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ օրակարգում ներառվել են հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, ինչպես նաև՝ Կառավարության, ԱԺ-ի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծեր, որոնք, ըստ նախագծի հեղինակ վարչապետի աշխատակազմի, «հրատապ են, քանի որ միտված են մարդու առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը, Ազգային ժողովի հաջորդ գումարումից առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումներին, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքներն ավելի ամրագրելու մոտեցումներին, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և կոռուպցիոն մեխանիզմների նվազեցմանը»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031