ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պետության բարձրագույն պաշտոնում իր գործողությունները պաշտպանում է ամերիկացիների 52 տոկոսը։
Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը. Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Անօդաչու թռչող սարքերի/ԱԹՍ դեմ պայքարի համար նախատեսված մոբիլ խմբերը, որոնք կիրառում են Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը, ձևավորվել են Ռուսաստանի զինված ուժերում։
ԵՄ-ն Իրանին է հատկացրել $21 մլն ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է երկրի տնտեսական զարգացման համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտում այս քայլը որակվել է՝ որպես «սխալ ազդանշան ոչ հարմար պահին»։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի նահանգապետ Դագ Դյուսին կարող է Սինդի Մակքեյնին՝ քաղցկեղից մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի կնոջը, նշանակել այն պաշտոնում, որը նա զբաղեցնում էր:
Օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում Եվրոպական պաշտպանական պլանի զարգացման հարցում։
Երկուշաբթի ուժի մեջ մտավ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ Պատժամիջոցների համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է դեպի Ռուսաստան զենքի ու երկակի նշանակության արտադրանքի արտահանումների համար արտոնագրերի տրամադրման գործընթացը։
Ամերիկյան Raytheon ռազմարդյունաբերական ընկերությունը համացանցում է տեղադրել նորագույն DeepStrike «երկիր-երկիր» տեսակի հրթիռի տեսանյութը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 27-ին անցկացրել են հեռախոսային բանակցություններ, որոնց ընթացքում իրանական կողմը կոչ է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներն օգոստոսի 27-ին հայտարարել են ֆինանսական որոշումների եւ վճարման ուղիների մշակման աշխատանքի մասին, որոնք թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին Իրանն է։
Ֆրանսիան պետք է միջնորդի դեր խաղա միջազգային հակամարտությունների կարգավորման գործում:
Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ համակարգման մեխանիզմը, որն ստեղծվել է Սիրիայի իրադրության կարգավորման համար, առաջին արդյունքներն է տվել:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի ընթացքում իր խոսքում Հայաստանի դրական փորձն օրինակելի է համարել միջազգային հանրության համար: Այնինչ, Ադրբեջանի որևէ դրական փորձի մասին հիշատակում չի արել:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանն լսումներ Է սկսել, որոնց շրջանակում Իրանը պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների գործողությունը:
ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության (ԵՄ) գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին:
«Դա պրոտոկոլային միջոցառում էր: Արդյունք այդ այցը երեք երկրներից ոչ մեկում չտվեց: Հետաքրքիրն այն էր, որ մոտեցումը երեք երկրներին լիովին տարբեր էր: Այդ այցը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ Գերմանիան տարբեր մոտեցումներ ունի»:
Իսրայելում ջրի ռեսուրսների ընդհանուր դեֆիցիտը կազմում է 2,5 մլրդ խորանարդ մետր:
Ամառվա վերջի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի մինուս 8,5 աստիճան է օգոստոսի 27-ին գրանցվել հարավային Չեխիայում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բռնել է բանակ կանոնավոր զորակոչերի վերսկսման հակառակորդների կողմը:
Իսրայելն օգոստոսի 27-ին բացել է «Էրեզ» հսկիչ անցակետը Գազայի հատվածի հյուսիսային սահմանում, որի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 19-ին սահմանամերձ շրջաններում զանգվածային անկարգությունների պատճառով:
Բելառուսը եւ Ռուսաստանն ընդհանուր պատմությամբ եւ սերտ փոխհարաբերություններով են կապված ամենատարբեր ոլորտներում:
Թայվանի կենտրոնական եւ հարավային մասում առնվազն յոթ մարդ է մահացել տեւական անձրեւների եւ սաստիկ հեղեղումների պատճառով, տուժել է 116 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել է պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ:
Չինաստանում այս տարվա ամռանը թայֆունների եւ հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումներից վնասը գնահատվում է 25,9 մլրդ յուան կամ 3,8 մլրդ դոլար:
Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ջեքսոնվիլի (Ֆլորիդայի նահանգ) Jacksonville Landing շուկայական-ժամանցային համալիրի տարածքում օգոստոսի 26-ին հրաձգություն սարքած մարդն սպանել է երկու եւ վիրավորել ինը հուգու:
Օգոստոսի 27-ին ուժի մեջ են մտել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք կապված են մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը ՌԴ-ին մեղսագրվող մասնակցության հետ:
Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին, որն օգոստոսի 25-ին վախճանվել է կյանքի 82-րդ տարում, հողին կահանձնեն սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել է 1958 թվականին:
Հնդկաստանի բնակչությունն աճում է աշխարհում ամենաարագ տեմպերով:
Օգոստոսի 26-ի լույս գիշերը Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել, զոհերի թիվը՝ 2-ի: