Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին և պետխորհրդականին մեղադրել է երկրի օրենքների խախտման մեջ
Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ: Այդ մասին հայտնել է Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի (ՀԺԱԼ) հասարկայնության հետ կապերի կոմիտեի անդամ Չժի Տոն:
«Արժանահավատ տվյալների համաձայն՝ Աուն Սան Սու Չժին մեղադրվում է արտահանման օրենքի, իսկ Վին Մյինը՝ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտման մեջ: Տրվել են 14 օրով ձերբակալման դատական օրդերներ (փետրվարի 1-ից մինչեւ 15-ը)»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Դրա հետ մեկտեղ փետրվարի 3-ին տարածված ոստիկանական նախնական զեկույցներում նշված է, որ ներմուծման/արտահանման մասին օրենքի խախտման մեղադրանքներն առաջադրվել են Աուն Սան Սու Չժիին, քանի որ խուզարկությունների ժամանակ նրա տանը հայտնաբերվել են ռացիաներ, որոնք ներկրվել են անօրինականորեն եւ օգտագործվել են առանց համապատասխան թույլտվության: Ինչ վերաբերում է Վին Մյինին, ապա զեկույցում ասված է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նա իր կնոջ հետ այցելել է երկրի շատ շրջաններ, ինչն էլ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: