Տիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, թե որ ոլորտներն է համակարգելու նորանշանակ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը։
Վիրաբյանի ուշադրության ներքո են լինելու ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները:
Տիգրան Վիրաբյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2007-2016 թթ․ աշխատել է Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պրոդյուսեր։
2016-2018 թթ․ հանդիսացել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։
2018- 2020 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի, 2020-2025 թվականներին՝ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնները։

