Բաժիններ՝

Ֆիլիպիններում տեղի է ունեցել 5,4 եւ 5,5 մագնիտուդներով երկու երկրաշարժ

Փետրվարի 4-ին 5,4 եւ 5,5 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել Ֆիլիպինների համապատասխանաբար Լուսոն եւ Բատանես կղզիների ափի մոտ: Այդ մասին հայտնել է հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամբալեսի նահանգի Լուսոն կղզուց 125 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Օջախն ընկած եղել 40 կիլոմետր խորության վրա:

Գրեթե կես ժամ անց Ֆիլիպինների մի այլ մասնում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը: Դրա էպիկենտրոնը գտնվել է Բատանեսի նահանգի համանուն կղզուց 93 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:

Օջախն ընկած է եղել 14 կիլոմետր խորության վրա: Որոշ ժամանակ անց նույն շրջանում առաջացել է սակավ ուժով կրկնական ցնցում: Ցունամիի սպառնալիք չկա, ավերածությունների մասին տեղեկավության չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728