Բաժիններ՝

Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով

Հնդկաստանը հերթական հակառեկորդն է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 414,1 հազար նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Երկիրն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով, COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 21,4 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 17,6 միլիոն մարդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 234 հազար մարդ:

Հնդկաստանում հիվանդացածների թիվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից, ինչի արդյունքում COVID-19-ից բուժվածների թիվն ավելացել է՝ հասնելով ավելի քան 3,6 միլիոնի: Արդեն անընդմեջ երկու շաբաթից ավելի է, որ նոր հիվանդացածների թիվը մեկ օրում գերազանցում է 300 հազարը, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, եւ արդեն երեք անգամ կազմել է 400 հազարից ավելի:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի նահանգների թվում հիվանդացածների քանակով առաջատարը մնում է Մահարաշտրան. անցած օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է 62,1 հազար վարակված, ընդամենը նահանգում բժշկական օգնություն է ստանում ավելի քան 641 հազար մարդ:

Մահարաշտրայից հետո հիվանդության առավել մեծ թվով նոր դեպքեր հայտնաբերվել են Կառնատակայի (49 058), Քերալայի (42 464), Ութար-Փրադեշի (26 622) եւ Թամիլնադի (24 898) նահանգներում: Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 164 միլիոն մարդ, վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն ավելացել է 2,3 միլիոնով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս