Բաժիններ՝

Էնթոնի Բլինքենն իր բանակցությունները Կիեւում համարել է արդյունավետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքին է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր բանակցությունները Կիեւում ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ եղել են արդյունավետ։

«Ժամանակը, որը Կիեւում անցկացրել եմ նախագահ (Ուկրաինայի) Զելենսկու եւ այն բոլոր անձանց հետ, որոնց հետ ես հանդիպել եմ, եղել է արդյունավետ»,-գրել է նա իր Twitter-ում:

Պետքարտուղարը նշել է, որ «Միացյալ Նահանգները լի են վճռականությամբ՝ աջակցելու (Ուկրաինային) Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ եւ բարեփոխումների անցկացման գործում, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան, ժողովրդավարական եւ ծաղկող Ուկրաինայի ապագայի ապահովման համար»:

Կիեւ կատարած երկօրյա այցի ընթացքում Բլինքենը հանդիպում է ունեցել եւ բանակցություններ անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31