Բաժիններ՝

ԱՄՆ-ի ավելի քան 3300 բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox

ԱՄՆ-ի առնվազն 3 362 բնակիչ է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլը COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Մայիսի 6-ին այս տվյալները հրապարակել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով այն տվյալները, որոնք ստացվել են Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների համակարգից (Vaccine Adverse Events Reporting System, VAERS):

Այնտեղ հաշվարկել են, որ միջին հաշվով հիշյալ ժամանակամիջոցում երկրում այդ պատվաստումից հետո օրական մահացել է շուրջ 30 մարդ:

Հաշվի առնելով այդ հաշվարկները՝ ալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնը ենթադրել Է, որ քովիդի դեմ պատվաստումներից հետո մահացու վախճանների թիվը երկրում այսօրվա դրությամբ կազմել է 3 722, գումարած VAERS-ի վիճակագրության մեջ հաշվի չառնված վերջին օրերը:

Ըստ որում նա նշել է, որ անցած տարիներին VAERS-ը՝ պատվաստանյութերի անվտանգության ծրագիրը, որը գտնվում է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների(CDC) եւ Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչության (FDA) համատեղ կառավարման մեջ, բազմիցս ենթարվկել է խիստ քննադատության այն բանի համար, որ հաշվի է առել ոչ ամբողջ «կողմնակնի վնասը», որը պատճառել են պատվաստանյութերը ներառյալ մահացու վախճանների թիվը, որոնք հետեւել են դրանց ընդունմանը:

Այսպես, զեկույցներից մեկում, որը 2010 թվականին ուղարկվել է ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարություն, պնդվել է, որ իրականում հաղորդվում է «պատվաստանյութերի սոսկ 1 տոկոսից պակաս անբարենպաստ կողմնակի հետեւանքների մասին»:

«Այսպիսով,- եզրակացնում է Կառլսոնը,- մեզ (իրականում) հայտնի չէ այն մարդկանց թիվն, ովքեր, ենթադրաբար, մահացել կամ տուժել են պատվաստանյութերի պատճառով: Ոչ ոք չգիտե»: Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32,55 միլիոն դեպք, մահացել է 579 276 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս