ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը:
Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:
Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող է թույլ տալ ձմռանից ոչ շուտ։
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է եվրոն մտցնել Եվրամիության ամբողջ տարածքում։
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես մտնում են ինքնավարության կազմի մեջ:
Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությունը՝ կապված Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ (33 մլն դոլար) կհատկացնի Կարիբյան տարածաշրջանի բրիտանական այն շրջաններին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը եւ հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին:
Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն այլևս սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջիկայում կտեսնենք. «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:
Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անմիջապես օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվերակությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ:
Հարավային Կորեայի զինվորականները սեպտեմբերի 13-ին առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թեւավոր հրթիռով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից
Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել:
Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ է համարում Բուլղարիայի եւ Ռումինիայի շուտափույթ միանալը Շենգենի գոտուն:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 72-րդ նստաշրջանին մասնակցելուց:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի շուրջը ծագած իրադարձությունների առիթով։
Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա:
Իսրայելը պաշտպանում է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը:
Ամերիկյան շոու բիզնեսի աստղերը սեպտեմբերի 12-ի երեկոյան միջոցների հանգանակման հեռուստամարաթոն են անցկացրել «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից տուժածներին օգնելու համար:
Ֆրանսիայի հյուսիս-արեւելքի յոթ դեպարտամենտներում սեպտեմբերի 13-ի առավոտյան վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով:
Կյանքի 61-րդ տարում մահացել է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն:
«Հայաստանի արտահանողների կեսից ավելին օգտվում է այս համակարգից։ Համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, որովհետև դա նպաստում է ֆինանսական ռոսուրսների տնտեսմանը, մեր տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում ավելի մատչելի գներով իրացվելուն»։
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է վերաքննիչ դատարանի վճիռը, որը 24 հազար փախստականների թույլատրել էր ժամանել ԱՄՆ:
Սինգապուրի նոր նախագահ է դարձել Խալիմա Յակոբը, որը մինչեւ վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակն էր:
ԿԺԴՀ-ն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակված է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալության կայքում: