
Հաիթիի նախագահի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել

Հաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաիթիի ոստիկանությունը նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 46 հարցաքննություն է իրականացրել և ձերբակալել 27 մարդու, այդ թվում և 18 կոլումբացիների, ովքեր մեղադրվում են հանցագործության մեջ ներգրավվածություն ունենալու մեջ:
Հետախուզվում է վեց մարդ, այդ թվում և նախկին սենատոր, նախկին դատավոր և գործարար:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից: