«Ամալը գտնվել է Մալդիվներում, որտեղ փորձում էր բանտից ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է գնալ Ադրբեջան, որտեղ նա ևս մեկ հաճախորդ ուներ, ով նույնպես բանտարկված էր: Ես ստիպված էի կնոջս հետ գործարք կնքել, որպեսզի համոզեի նրան հրաժարվել Ադրբեջան մեկնելու մտադրությունից. ես չմեկնեցի Հարավային Սուդան, նա էլ՝ Ադրբեջան»,- ասել է Քլունին:
«Իրմա» հզոր փոթորիկը սեպտեմբերի 9-ի գիշերը մոլեգնել է Կուբայում: Մոտ 50.000 զբոսաշրջիկներ մեկնել են Կուբայից:
Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Գերմանիայի կանցլեր, Քրսիտոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելին վրա նախընտրական միջոցառումների շրջանակում մեկ շաբաթում արդեն երկու անգամ լոլիկներ են նետել:
Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի նահանգապետ Էեյ Այվին «Իրմա» փոթորկի հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարել:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի:
Սեպտեմբերի 6-ին արեգակի՝ երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 47.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 53.78 դոլար:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
«Կարծում եմ, որ ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին այնքան էլ արդյունավետ չեն եղել ՌԴ-ի կողմից։ Դա եղել է սխալ քաղաքականություն։ Մյուս կողմից՝ սպառազինության մատակարարումների մասին պայմանագրերն արդեն կան, և այնքան էլ հեշտ չէ դրանք խզելը»։
BBC News հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է Կարիբյան ծովի կղզիների կյանքն այն բանից հետո, երբ այնտեղ մոլեգնել է «Իրմա» փոթորիկը։
Մեքսիկայում ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի փոթորիկների վերաբերյալ նախազգուշացման ազգային կենտրոնը Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Խոսե» փոթորիկը չորրորդ մակարդակի է գնահատել:
«Հաշվի չի առնվում մեր ազգաբնակչության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության մասին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները պետք է դաստիարակվեն ըմբռնումով, որ երկու ժողովուրդները լինելու են հարևաններ և ապրեն կողք կողքի:
Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողﬔրին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:
Գերմանացիների գերակշիռ մասը չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում և երկրի կառավարությանը կոչ է անում նրա նկատմամբ կոշտ դիրքորոշում ցուցաբերել ու դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Մյանմայից ռոհինջա ազգության շուրջ 270 հազար փախստականներ են ժամանել Բանգլադեշ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետեւ էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որոնք առավելապես իսլամ են դավանում:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Իսպանիայի կառավարությունը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ) լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված անցումային շրջանի մասին օրենքի կապակցությամբ:
«Սա է մեզ մնում, այլ ճանապարհ չեմ տեսնում դրան հակադրելու։ Այս գործընթացը ես գնահատում եմ բացասական՝ տարածաշրջանային տեսանկյունից, Հայաստանին մեկուսացնելու տեսանկյունից և, իհարկե, ռազմական իր բաղկացուցիչ մասի տեսանկյունից»:
Մեքսիկայի ափերի մոտ տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը վարչապետի կնոջը՝ Սառա Նաթանյանուհին, ծանուցել է, որ նրան կարող են մեղադրանքներ առաջադրվել բյուջետային միջոցների անօրինական օգտագործման կապակցությամբ:
Ցանցում հայտնվել են տեսահոլովակներ, որոնցում պատկերված է Մեքսիկայում տեղի ունեցած ութբալանոց երկրաշարժը:
Մեքսիկայի Չյապասի նահանգի իշխանությունները, որի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել 122 մունիցիպալիտետներում, բնակավայրերից մեկում իրականացվում է տարհանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով իր կառավարման ընթացքում առաջին անգամ պետական այցով գտնվում է Հունաստանում, կոչ է անում Եվրոպան դարձնել ավելի ուժեղ և միավորված:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը թուլացել է մինչեւ չորրորդ կատեգորիա ըստ Սաֆիր-Սիմփսոնի հնգբալանոց սանդղակի: