
Աֆղանստանում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 58-ի

Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140 -ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի 29-ի գիշերը տեղատարափ հեղեղներ են եղել Կամդիշ շրջանի Մեհերդիշ գյուղում: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 40 մահվան մասին, չնայած տեղի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հայտարարել են 150 մարդու մահվան մասին:
Աղետի վայրում ավերվել է 150 տուն: