Բաժիններ՝

Բլինկենը հայտարարել է, որ միջուկայն գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատև լինել

Վիեննայում բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձման վերաբերյալ չեն կարող հարատեւ լինել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։

«Վիեննայի բանակցությունները միջուկային գործաքին վերադառնալու շուրջը չեն կարող ընթանալ հավերժ: Այժմ գնդակն իրանական կողմում է, նա պետք է որոշում ընդունի»,- մեջբերում է Բլինկենի խոսքը Al Jazeera հեռուստաալիքը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը եւ Իրանն «անուղղակի բանակցություններեն վարել» Վիեննայում միջուկային գործարքի ճակատագրի շուրջը:

Պետքարտուղարը նշել է, որ Վիեննայում շփումների ժամանակ «ԱՄՆ-ը դրսեւորել է բարի մտադություններ եւ ցանկություն վերադառնալու ԳՀՀՊ-ի կատարմանը»: Նա ասել է, որ Վաշինգտոնը «կտեսնի, թե պատրաստ է արդյոք Թեհրանն ընդունելու անհրաժեշտ որոշումներ» համաձայնագրի կատարմանը վերադառնալու համատեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս