Բաժիններ՝

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսի 3300 նոր դեպք է արձանագրվել

Անցած օրը կորոնավիրուսով վարակման առնվազն 3 300 նոր դեպք է հայտնաբերվել Տոկիոյում, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին է վայում հուլիսի 30-ին մայրաքաղաքի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը։ Չորս օրվա ընթացքում առաջին անգամ Տոկիոյում չի նորացել ախտահարումների օրական առավելագույնը:

Հուլիսի 27-ին Ճապոնիայի մայրաքաղաքում հաստատվել էր վարակման ռեկորդային 2 848 դեպք, հուլիսի 28-ին՝ 3 177, հուլիսի 29-ին՝ 3 865 դեպք: Մինչդեռ հուլիսի 30-ին Տոկիոյում ավելացել է ծանր վիճակում ախտահարվածների օրական աճի ցուցանիշը: Այսօր դրանց թիվը կազմում է 88, երեկ հաղորդվել է 81 ծանր հիվանդների մասին: Հուլիսի 29-ին Ճապոնիայում հաստատվել է վարակումների հերթական առավելագույնը՝ 10 699 դեպք, համապատասխան ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 10 հազարի նշագիծը:

Նախորդ առավելագույնը Ճապոնիայում հայտնաբերվել էր հուլիսի 28-ին (9 576): Ճապոնիայի կառավարությունը համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը բացատրում էդելտա-շտամի տարածմամբ: Մնչդեռ իշխանություները նշում են ախտահարվածների շրջանում երիտասարդների գերակշռող թիվը՝ դա կապելով տարեց բնակչության պատվաստման ակտիվ իրականցմամբ: Բացի դանից, Ճապոնիայի կառավարությունը չի ընդունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի հնարավոր կապը վարակի տարածման հետ:

Հուլիսի 29-ին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտնել է, որ իշխանությունները մանարզնին միջոցներ են ձեռնարկում փողոցներում մարդկանց թվի ավելացումը եւ օտարեկրացիների կողմից վարակի փոխանցումը կանխելու համար: Մինչդեռ Տոկիոյում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով մինչեւ օգոստոսի 31-ը երակրաձգվել է կորոնավիրուսի պատճաով արտակարգ դրության ռեժիմի գործողությունը: Այդ ռեժիմը ենթադրում է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելք հասարակական սննդի ձեռնարկություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս