Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի:
Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի:
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ:
Իրանը հայտարարել է, որևէ բանակցություն չի վարում Ֆրանսիայի հետ իր հրթիռային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե եվրոպացիների փորձերը ապարդյուն անցնեն Թեհրանի հետ վերջինիս հրթիռային ծրագրի շուրջ քննարկումներ ունենալու հարցում:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։
«Հայկական կողմը փորձում է կողմնորոշվել՝ ինչպես շարժվել այսուհետ: Մինչ այս կար տպավորություն, որ բանակցային սեղանին հստակ հարցեր են դրված, և դրանք քննարկման փուլում են»:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր ներկայացրել է նաև այն ռազմավարությունը, որ որդեգրելու է վրացական բանակը 2019 թվականին։
Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը ներքին կարգով բանակցություններ են վարում զինված ուժերի հետ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից զրկելու նպատակով:
Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի 850-ի:
«Վիեննայի հանդիպման ձևաչափը ողջունելի էր, և շարունակականության դեպքում գուցե հաջողություններ գրանցվեին, սակայն այդ ձևաչափը չպահպանվեց»:
Բրազիլիայի հանքարդյունաբերական Vale ընկերությունը զգուշացրել է Բրումադինյո համայնքում (Մինաս Ժերաիս նահանգ) իր ևս մեկ ամբարտակի փլուզման վտանգի մասին, որտեղ հունվարի 25-ին ընկերությանը պատկանող ամբարտակի վթարի հետևանքով զոհվել է 34 մարդ։
Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Միացյալ Նահանգները նոր միգրացիոն քաղաքականության շրջանակներում հունվարի 25-ին կսկսի Մեքսիկա վերադարձնել այն միգրանտներին, որոնք խնդրագրեր են ներկայացրել փախստականի կարգավիճակի վերաբերյալ, բայց դեռեւս չեն ստացել այն:
«Երկու դեպքում էլ իրավիճակը պետք է ուղղվի: Մենք ունենք 30 տարվա կոնցեսիոն դիվանագիտություն: Մենք կարող ենք ավելի ուժեղ լինել, առանց պատերազմելու»,- այս համոզմանն է Կայծ Մինասյանը:
Պաշտոնական Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին մեկ պայմանով միայն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է այսպես կոչված «շաթդաունը» (Shut down):
Հնդկաստանի տիեզերական արբանյակներից 2019 թվականին առաջինն ուղեծիր ուղարկված Kalamsat-V2-ը մեկ շաբաթից պակաս ժամանակում է հավաքվել ուսանողների կողմից եւ կշռում է փայտե աթոռակից պակաս՝ ընդամենը 1,26 կիլոգրամ: